Հանդիպում Արամ Սարգսյանի հետ

Մարտի մեկին տեղի ունեցավ հանդիպում հայ քաղաքական գործիչ, Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի հետ։ Հանդիպման թեման <<մարտի մեկն>> էր։ Արամ Սարգսյանը ներկայացրեց այդ ժամանակների իրադրությունը և պատասխանեց աշակերտների տված հարցերին։ Խոսեց Լևոն Տեր-Պետրոսյանի զգուշության, Ռոբերտ Քոչարյանի հակաժողովրդավարական քայլերի, ցույցերում իր դերի, 2018 թվականի հեղափոխության և 2021 թվականի ընտրությունների մասին։

Արամ Սարգսյանի բացատրությունը սպասելի էր, բայց ինձ զարմացրեց այն, որ նա կարծում է, որ 2008 թվականի ցույցերի նպատակները իրականացան 2018 թվականի իրադարձություններից հետո։ Ես նման սխալ գնահատական նրանից չէի սպասում։ Երևի բանն այն է, որ նրա քաղաքական գործունեության հետ մակերեսային եմ ծանոթ։ Համենայն դեպս նման գնահատականը ինձ հիասթափեցրեց։ Ժողովրդավարության պաշտպանության կարևորության և նախկին իշխանությունների արածի անթույլատրելի լինելու մասին դրույթները հիմնավոր էին։ Նրա խոսքը բավականին հավասարակշռված և կոնկրետ էր ։ Հանդիպման տևողությունը թույլ չտվեց քննարկել որոշ հարցեր, և դրանով հանդիպումը վերածվեց մենախոսության։ Ինձ դուր չէր գալիս հանդիպման մթնոլորտը, որովհետև ասվում էր այն ինչ բոլորս լսում ենք անընդհատ։ Հյուրի կենսափիլիսոփայական խորհուրդները մտքի և մարմնի առողջության մասին նույնպես շատ հարցերի տեղ տվեցին։ Դրական եմ համարում Տիար Բլեյանի ներխուժումը հանդիպման վայր և նրա կողմից այնպիսի թեմաների բարձրացումը, որոնք թեև կապ չունեին թեմայի հետ, բայց շատ ավելի կարևոր ու իմ ականջի համար նոր էին։ Ֆիքսել եմ սեբաստացիների միջավայրը փոխելու ռազմավարությունը, որի մասին խոսեց Տիարը, ում խոսքը շատ ավելի ստեղծագործական, հոսուն և ուրախ էր, քան հյուրինը։

Оставьте комментарий