<<Եդեմ>> պիեսի նախագիծ (թումանյանական)

Առաջին բեմադրման տեղն ու ժամը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, մայր դպրոց, փոքր դահլիճ, նոյեմբերի 5, ժամը՝ 11:00

Կազմակերպչական հարցերի պատասխանատու-Դավիթ Մուրադյան

ՌեժիսորՄիքայել Շվագիր

Սցենարի պատասխանատուներ-Լևոն Ծատուրյան, Դավիթ Մուրադյան, Միքայել Շվագիր

Տեսանյութ՝

Ընհանուր նկարագիր՝

Սույն պիեսը Հովհաննես Թումանյանի <<Արևելքի եդեմներին իջավ…>> քառյակի գեղարվեստական պատկերավորումն է:

Կազմակերպչական թիմը, ներգրավելով ավագ դպրոցի հետաքրքրված սովորողներին՝ որպես դերասաններ ու կազմակերպիչներ, իր պիեսով կփորձի հաղորդել թումանյանական քառյակի շունչը։

Նպատակ`

Արդեն եղած և՛ երիտասարդ դերասանների, և՛ երիտասարդ կազմակերպիչների փորձն ընդլայնելու և զարգացնելու նպատակով, շարունակում ենք ստեղծագործել թատրոնի ոլորտում։

Դերասանական թիմ (լրացման և փոփոխման փուլում)՝

  • Քեթրին Եփրեմյան 113 դաս.,
  • Գևորգ Գալոյան 112 դաս.,
  • Արթուր Գևորգյան 112 դաս.,
  • Էմիլ Հարությունյան 113 դաս.,
  • Լևոն Վարդանյան 111 դաս.։
  • Արշալույս Էքմէքճի 113 դաս
  • Անիտա Գրիգորյան 113 դաս
  • Լևոն Ծատուրյան 113 դաս
  • Արփի Շահնազարյան 112
  • Հասմիկ Սարգսյան 113

Քրիստոնեության հռչակումը պետական կրոն-համառոտ

I դարում Հայաստանում առաջացան առաջին քրիստոնեական համայնքները, որոնք ըստ եկեղեցական ավանդության ձևավորվեցին Թադեոս առաքյալ-ի և Բարդուղիմեոս առաքյալ-ի քարոզչության շնորհիվ մոտավորապես 40–60-ական թվականներին։ Նրանք քրիստոնեություն էին տարածում Տարոնում, Վասպուրականում, Սյունիքում և Արտաշատի շրջակայքում։ Այդ համայնքները փոքրաթիվ էին և գործում էին գաղտնի, քանի որ Հայաստանում դեռ տարածված էր հեթանոսությունը, իսկ արքունիքը պաշտում էր հին հայկական աստվածներին։ Ավանդության համաձայն՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները նահատակվել են Հայաստանում I դարի երկրորդ կեսին, սակայն նրանց քարոզչությունը հիմք դրեց հայ քրիստոնեական համայնքների ձևավորմանը։ III դարի վերջում Հայաստանում ստեղծվել էին կարևոր սոցիալ-քաղաքական պայմաններ քրիստոնեությունը պետական կրոն դարձնելու համար։ Հայաստանը գտնվում էր Հռոմեական կայսրություն-ի և Սասանյան Պարսկաստան-ի միջև և մշտապես ենթարկվում էր արտաքին ճնշումների։ Սասանյան Պարսկաստանը փորձում էր Հայաստանում տարածել զրադաշտականություն և ուժեղացնել իր ազդեցությունը։ Այդ պայմաններում հայկական իշխանությունը ձգտում էր ստեղծել միասնական գաղափարական հիմք, որը կուժեղացներ երկրի անկախությունը և կկապեր Հայաստանը ավելի շատ քրիստոնեական աշխարհի, հատկապես Հռոմի հետ։ Մեծ դեր ունեցավ նաև Գրիգոր Լուսավորիչ-ի գործունեությունը, որը քրիստոնեություն քարոզեց արքունիքում և ժողովրդի շրջանում։ 301 թվականին, Տրդատ Գ-ի օրոք, Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։ Դրանից հետո սկսվեցին մեծ փոփոխություններ։ Քանդվեցին բազմաթիվ հեթանոսական տաճարներ, իսկ դրանց տեղում կառուցվեցին եկեղեցիներ։ Քրիստոնեական եկեղեցին դարձավ երկրի կարևոր քաղաքական և մշակութային կենտրոն։ IV դարում սկսեցին զարգանալ դպրոցները և հոգևոր կրթությունը։ 405 թվականին Մեսրոպ Մաշտոց-ը ստեղծեց հայկական այբուբենը, ինչը նպաստեց գրականության, պատմագրության և թարգմանությունների զարգացմանը։ Քրիստոնեության ընդունումը նաև փոխեց հասարակական արժեքները․ տարածվեցին ողորմածության, հավասարության և ընտանիքի սրբության գաղափարները, իսկ հեթանոսական շատ ծեսեր աստիճանաբար վերացան։

Տրդատ Առաջինի գահակալումը և Հռոմե-պարթևական 10-ամյա պատերազմը

ՏիգրանVI-ից հետո, չնայած հակահռոմեական հուժկու ապստամբություններին, Հռոմն իր դրածոներին էր նշանակում հայոց գահին։ Պարթևստանում Վաղարշ I-ի գահ բարձրանալուց հետո, դաշնակցային զինակցություն ստեղծելու նպատակով աճում է նաև Հայաստանի գահին պարթևամետ ուժ ունենալու անհրաժեշտությունը։ Հայերի ատելությունը Հռադամիզդի նկատմամբ բավարար հիմք էր դա իրագործելու համար։ 52 Թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով ներխուժում են Հայաստան և դուրս վռնդում Հռադամիզդին։ Կորբուլոնի արևելք ժամանելու և տասնամյա հռոմեա-պարթևական պատերազմի ընթացքում նա ներխուժում է Հայաստան և քանդում Արտաշատը։ 61 թ. արևելք է ուղարկվում Պետոս զորավարը, ով հաջորդ տարի մտնում է Հայաստան և ամոթալի պարտություն կրում Հռանդեայի ճակատամարտում։ Ներոնը, չնայած իրողությունը թաքցնելու Պետոսի ցանկությանը, իմանում է իրադրության մասին և հետագայում ճանաչում է Տրդատին հայոց թագավոր։

Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության շրջանում

Արմինիա փոխարքայության կենտրոնը կենտրոնը սկզբում Դվինն էր, հետո՝ Պարտավը։ 703 թ. հունվարին հայկական զորքը Երախսի հովտում՝ Վարդակերտում, բանակ է դնում, որից հետո՝ լուսաբացին, ապստամբները գրոհում են թշնամու զորքի վրա։ Արաբներից շատերը խեղդվում են Երասխի ջրերում։ Ապստամբությունն ընդգրկել էր բազմաթիվ քաղաքներ։ Վասպուրականի Սմբատ իշխանի ջանքերով հայ ապստամբները ջախջախում են թշնամուն։ Արաբական զորքը մեծ ուշադրություն չի դարձնում Սահակ Ձորափորցի կաթողիկոսի նամակին, որում առաջարկվում էր ճանարել հայոց հավատը և հրաժարվել արյունահեղությունից։ 720-ական թվականներից խալիֆայության ճնշումները սաստկանում են։ 725թ. անցկացվում է «Հերթի աշխարհագիր»-ը, որից հետո վճարվող հողահարկին գումարվեցին նորերը։ Ծխահարկը փոխարինվեց գլխահարկով և շատացան բռնաճնշումները։ Հարկատու դարձավ նաև հոգևորականությունը։ 748-750 թթ. ապստամբությունը սկսվում է Գրիգոր և Դավիթ Մամիկոնյանների համատեղ գործունեությամբ։ Խալիֆի հրամանով սպանվում է Դավիթը։ Գործընթացին միանում է հայոց իշխան և սպարապետ Աշոտ Բագրատունին։ Պառակտում է տեղի ունենում նախարարների միջև, որից բխած զրպարտությունների հետևանքով Դավիթի ծառաները Աշոտին կուրացնում են։ Սասունի Խութ գավառում ապստամբությունը ղեկավարում էր Հովհանը, ով հետագայում նշանակվում է «Լեռան» կառավարիչ։ Դրանով Սասունը Ջազիրայից դուրս է գալիս և մտնում է Արմինիա։ 774-775 թթ․ ապստամբությունը սկսում է Արտավազդ Մամիկոնյանը Շիրակի Կումայրի գյուղից։ Նա հարձակվում է արաբ գլխավոր հարկահանի վրա։ Հաջորդ ղեկավարը Մուշեղ Մամիկոնյանը, ով ջախջախելով Տարոն ներխուժած արաբական ջոկատը՝ ընտանիքով ամրանում է Արտագերս ամրոցում։ Բագավան գյուղում նրանք ջախջախում են թշնամուն։ Սմբատ Բագրատունին միանում է մարտերին։ Հետագայում ապստամբները պաշարում են Կարինը։ Խալիֆի կողմից Խլաթ են ուղարկվում արաբական զորքը, որը ապրիլի տանսհինգին Արճեշ քաղաքում մարտի մեջ են մտնում հայերի հետ։ Նույն թվականի ապրիլի քսանչորսին տեղի է ունենում Արձնիի ճակատամարտը, որը նույնպես ավարտվում է հայերի պարտությամբ։Կրկին հզորացան Արցախի, Սյունիքի, Աչծրունի և Բագրատունի իշխանությունները։ Հզորացման գլխավոր դրդապատճառը խալիֆայության թուլացումն էր։ Սմբատ Բագրատունու որդին՝ Աշոտ Մսակերը, նույնպես ընդարձակում է իր տիրույթները։ 804թ. պաշտոնապես ճանաչվում է հայոց իշխան։ Ապստամբության նպատակը անկախությունն էր։ 850թ. Բագարատ Բագրատունին և Աշոտ Արծրունին արաբ նվաճողներին դուրս են քշում Տարոնից։ 851թ. Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորաբանակ է մտնում Հայաստան։

«Վերք Հայաստանի. Ողբ հայրենասերի» (Վերլուծություն)

Ինչու՞ է վերնագիրը «Ողբ»։ Կյուրոս զորականի առաջ հայտնված Լիդացվոց Կրեսոս թագավորին փաստացի փրկում է սեփական որդու պոռթկումը։ Որդին քսան տարի է չէր խոսել։ Քսան տարվա լռության ավարտը զուգորդվում է հոր գերազանցության գիտակցումով։ Որդիական սերը, որդիական ողբը, որդիական աղաղակը հիմք է հանդիսանում իրերի կարգի փոփոխման համար։ Աբովյանն էլ Հայքի որդին է, ում հայրը պարսիկների ու թուրքերի առաջ էր հայտնվել, բայց նա այդ հոր միակ որդին չէր։ Ո՞ր կետում է հենց Աբովյանի խոսքը դառնում ողբ։ Առաջին հերթին նա միակ որդին չէ, և որդիք մեծ եռանդով «մոռանում են» իրենց հորը։ Նրանք նախընտրում են կարդալ ֆրանսիական ու գերմանական գրականություն, անտեսում են Նարեկացուն՝ առաջնահերթություն տալով Սոփոկլեսին և այլոց։ Շատ կարևոր է ընդգծել, որ հակառակ տարածված թյուր ըմբռնմանը Աբովյանը չի ասում, որ աշխարհաբարն ավելի խելամիտ միջոց է հայ գրականություն ստեղծելու համար։ Նա պարզապես արձանագրում է այն բացը, որի հետևանքով գրաբարը, դյուրընթեռնելի չլինելուց բացի, ընդհանրապես ընկալելի չէ հայորդիների մեծամասնությանը. աշխարհաբարով գրելը պետք է լինի այդ կապը վերականգնելու առաջին քայլը և ոչ թե ինքնանպատակ։ «Երանի էն սհաթին, որ մեր ազգը քիչ քիչ կարողանա էն կորած գանձը գտնիլ, ու իր լեզուն սովորիլ, իմանալ։ Բայց ով չի գիտի, որ սրան շատ ժամանակ կուզի, ու մինչև էտ ժամանակը մնալ, ո՞վ գիտի, մարդ սաղ կմնա, թե չէ»։ Աշխարհաբար և բարբառով գրելով՝ Աբովյանը խոսելու հնարավորություն է տալիս այն խմբին, որը գրաբարի պայմաններում լռակյաց է, նա լսելի է դարձնում վերջիններիս խոսքը։ Աբովյանը պարբերաբար հիշատակում է հայ ժողովրդի կորցրած փառքն ու այն պատմական գործիչներին, ովքեր այդ փառքի մի մասն էին։ Սկզբում նա անդրադառնում է ավելի ընդհանրական և հին կերպարների՝ Լուսավորչին, Վարդան Մամիկոնյանին և այլն։ Նա արձանագրում է կորուստներ՝ հղում անելով նաև տարածքային միավորների։ «Երևանու բերդն, Հայաստանու հողն, որ հազար տարուց հետ սկսած դառել էր գողի ու ավազակի բնակարան։ Էն օրհնյալ հողը, ուր ասորիք, պարսիկք, հոնք, ալանացիք, մակեդոնացիք, հռովմայեցիք, արաբք, օսմանցիք՝ ջրհեղեղի պես վրա եկան հարյուրավոր…»։ Նաև նա օգտագործում է այնպիսի արտահայտություններ, որոնք չափազանց առասպելական ու կտրված են հայկական իրականությունից։ Խոսքս դրախտի բնակիչը կամ Նոյան թոռը լինելուն վերաբերող հատվածների մասին է։ Նա նաև վստահ է, որ օսմանյան և պարսկական շատ հայտնի ստեղծագործություններ պատկանում են հենց հայի գրչին։ Հիմա Աբովյանի համար անհրաժեշտ է խոսեցնել հայկա որդուն, և դրա համար նա օգտագործում է աշխարհաբարը. քսան տարվա լռությունից հետո լսվում է Աղասու ձայնը։ Ինչո՞վ է պայմանավորված հերոսի ընտրությունը։ Սկսենք նրանից, որ Աղասին ազնիվ տղա էր։ Ազնվությունը մեր մեջ շատ հաճախ նույնականացվում է միամտության ու մտավոր աշխատանքի բացակայության հետ։ Աբովյանը հենց սկզվում նշում է, որ «նրա համար ժամն ու գիլի հարսանիքը մեկ էր»։ Սա չի նշանակում, որ Աղասին հիմար էր, սակայն նա տարբերվում էր իր ուղղամտությամբ, բնականությամբ ու խորոտությամբ։ Հենց նրա ազնվությունն էլ Աբովյանն օգտագործում է տերտերներին առընչվող խնդիրը բարձրաձայնելու համար։ Հոգևորականությունը, որը ազգի վեհության կամ պետականության բացակայության պայմաններում գլխավոր լուսավորիչն ու ապավենն է չէր համապատասխանում իր գործառույթին։ Աղասին կղերականությանը մեղադրում է «դուզ չգնալու», ծառի ու դաշտի համեմատ անբովանդակ լինելու, սեփական դավանածին չհամապատասխանելու մեջ։ Աբովյանը նաև դիպուկորեն շեշտում է այն անդունդը, որը ձևավորվել է Ավետարանի և հայի միջև. շատ նման գրաբարի և հայի միջև ձևավորված անդունդին։ Հենց այդ ազնիվ ու մարտնչող տղայի կերպարով էլ Աբովյանը ստեղծում է իր աշխարհը։ Սարդարի ֆառաշներին սպանելուց հետո Աղասին ստիպված է լինում լքել հայրենիքը։ Կղերականությունը նաև ներկայանում է որպես օտար լծին շողոքորթող դասակարգ։ Նրանք այն խեղճերն են, որոնք «ստիպված» սիրում են իրենց հալածողին։ Սեփական ճնշմանը սիրահարվելու խնդիրն անկյունաքարային հարց է հասարակությունների հոգեբանության համար։ Աղասու կերպարը հենց նրանով է բացառիկ, որ նրա անհատական ըմբոստությունը վերածվում է հավաքական ճակատագրի։ Նրա որոշումները շղթայական ռեակցիա են առաջացնում, որը անդրադառնում է թե՛ նրա ընտանիքի, թե՛ ողջ հասարակության վրա։ Հասան խանի արյունարբու կերպարի հետ մեկտեղ ռուսները դիտարկվում են իբրև ազատագրողներ կամ վերջին հույս։ Աղասիի հնգամյա ճանապարհորդության ընթացքում նկարագրվում են պարսկական և օսմանյան տիրապետության դաժան դրվագները, հայերին թրքացնելու փորձերը։ Ձայնը, որը պետք է Կյուրոս զորականին (թանձրացած սպառնալիք, հավաքական թշնամու կերպար) սասաներ, պատմելով սեփական հոր վեհության մասին, դառնում է ողբ հայրենասերի, որի աչքի լույսը՝ Աղասին, արժանանում է դաժան ճակատագրի՝ սեփական շտապողականության պատճառով սպանվելով։ Այստեղ տեղի է ունենում լրիվ հակառակը։ Հայրը մահանում է որդու ձայնը լսելուց, հետո մահանում է տղան՝ հոր մոտ շուտ ոտք դնելուց։ Ինչու՞ ողբ, և ովքե՞ր են ողբացողները։ Հեղինակը ձայն է տալիս «կանչող» որդուն, բայց այն որդին որդիների բազմություն է, ոչ թե մեկ մարդ։ Ողբը հետևանքն է նրա, որ որդիներից «կանչողները» սակավաթիվ են, որդու ձայնը սպանում է սպասող հորն, ով գերության մեջ է։ Ողբը հեղինակի արձանագրումն է, Աղասին չի ողբում, Աղասին անմիջական մասնակիցն է եղելության։