« Փարաջանովի օրերը կրթահամալիրում»

Սույն նախագիծը կրթական ձեռնարկ է։

Տևողությունը՝ Փետրվար 19-մարտ 31

Նախագծի ընթացքն ու ռազմավարությունը

1.Նախագիծը ենթադրում է ընդհանուր պարապմունքին և կլոր սեղանին նախագծի ներկայացում։

2. Նախագիծը ենթադրում է Փարաջանովի երեք ֆիլմերի դիտում։ Կրթահամալիրների սովորողներին ուղարկվում է ֆիլմի դիտմանը գրանցվելու հայտը։ Դիտել ցանկացողների հետ կազմակերպվում են դիտումներ կրթահամալիրի փոքր դահլիճում։

Նախագծի վերջին օրը տեղի կունենա Փարաջանովի ֆիլմերի ընդհանուր քննարկում։

Ֆիլմերն են՝

Փետրվարի 22, 12:55, համերգասրահ «Մոռացված նախնիների ստվերները» (ուկրաիներեն՝ Тіні забутих предків)- 1964 (լուսաբանումը)

Փետրվարի 27, 12:55 համերգասրահ «Նռան գույնը»-1968-(լուսաբանումը)

Աշուղ ղարիբը (ռուս.՝ Ашик-Кериб և վրաց.՝ აშიკ-ქერიბი)-1988

3. Նախագիծը ենթադրում է հյուրերի հրավիրում և քննարկումների կազմակերպում վերջիններիս հետ։

(Հյուրերի ցանկը քննարկման փուլում է)

4.Նախագիծը ենթադրում է խմբային այցելություն Փարաջանովի տուն-թանգարան

Оставьте комментарий