Այցելություն ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ 80-ամկայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան նվիրված, պարոն Ոսկանյանի հետ միասին այցելեցինք ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, որպեսզի ներկա գտնվենք կայացող գիտաժողովին: Գիտաժողովին ներկայացան տարբեր զեկուցումներով, որոնք հիմնականում կապված էին իրավագիտության հետ: Առաջին զեկույցը իր մեջ ներառում էր արդարության տեսության (Ջոն Ռոլս),
բնապահպանական էթիկայի (Հանս Յոնաս) և պրոցեսուալ ժողովրդավարության (Յուրգեն Հաբերմաս) մասին խոսք: Ուշագրավն այն էր, որ բոլոր այս ելույթները դիտարկվում էին Հայաստանի քաղաքական տեսանկյունից: Զեկուցումներից մեկը Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին էր:

Оставьте комментарий